211652_close_icon
views-count879 դիտում article-date 15:37 25-01-2023

Թուրքիայի կառավարող կուսակցությունը հայտարարել է, որ երկիրը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ ասելու բան չունի

Թուրքիան այժմ Շվեդիային ասելու բան չունի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում, իրավիճակը «հետ է գնում», ասել է «Արդարություն եւ զարգացում» կառավարող կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։

«Իսկ ինչի՞ մասին հիմա խոսենք Շվեդիայի հետ։ Ի՞նչ են սովորաբար քննարկում սեղանի շուրջ։ Ցանկանում են, որ գործընթացն առաջ գնա։ Հիմա գործընթացը հետ է գնացել։ Ո՞րն է եռակողմ մեխանիզմի իմաստը»,- ասել է Չելիքը CNN Türk հեռուստաալիքի հարցազրույցում։

Շվեդիայի եւ Թուրքիայի հարաբերությունները վատացել են Ստոկհոլմում վերջին մի քանի օրերի ցույցերի եւ դանիական ուլտրաաջ «Կոշտ գիծ» կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանի կողմից Ղուրանն այրելու պատճառով՝ այն բանից հետո, երբ Շվեդիայի իշխանությունները թույլատրել էին ակցիայի իրականացումը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 23-ին ասել էր, որ չարժե, որ Շվեդիան թուրքական աջակցության հույս ունենա՝ ՆԱՏՕ-ին իր անդամակցության հայտի հետ կապված։

Նմանատիպ նյութեր