1455 դիտում
16:24 27-05-2021
Ժամանակավոր ազգային համաձայնության կառավարության միջոցով, արգելափակել հայրենատվության ճանապարհը. «Ժառանգություն»
Համակարգային անգործունեություն ցուցաբերած հայրենի դե ֆակտո իշխանությունների վերարտադրության մղումներն առոչինչ են Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանման հրամայականի համեմատ: Այս մասիօն հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:
Հայտարարությունում ասվում է.
«Ժառանգություն» կուսակցությունը խորն անհանգստությամբ արձանագրում է, որ 2021թ. մայիսի 27-ի լույս գիշերը Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս կազմող Գեղարքունիքի մարզից ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողների՝ ադրբեջանական հրոսակախմբերի կողմից գերեվարումը հետեւանք է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջին ամիսներին ցուցաբերած ակնբախ անգործունեության:
Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից դեռեւս նախորդ տարվա նոյեմբերի 10-ին ստորագրված խայտառակ պայմանագրից հետո գործող իշխանությունները եւ նրանց հայրենատվության վտանգավոր օրակարգը սպասարկող ներքաղաքական դաշտի ական ուժերն ու անհատները պարտված երկրում առաջնային անվտանգային պաշտպանիչ միջոցառումներ անցկացնելու փոխարեն լծվել էին վարչախմբի վերարտադրության օրակարգի սպասարկմանը:
Այդ գործընթացներում նախկինների մեղավորության խաղաքարտը մինչեւ վերջ խաղարկելուց ու ամբողջովին արժեզրկելուց հետո, վերջիններս մտել են Հայաստանի դաշնակից, գործընկեր միջազգային կառույցների եւ երկրների անվանարկման անհեռանկար ու պետականակործան տեղապտույտի մեջ:
Հայաստանի ինքնիշխանության դեմ Ադրբեջան պետության սանձազերծած ահաբեկչական գործողություններին մեր պետության ոչ համարժեք արձագանքը գալիս է փաստելու դեռեւս 2021թ. մայիսի 20-ին «Ժառանգություն» կուսակցության բարձրաձայնած առաջնահերթությունների հրատապությունն ու 2021թ. հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների վտանգավորությունը:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում ՀՀ նախագահին, ռազմական եւ անվտանգային պատկան մարմիններին՝ շարժվել օրվա հրամայականով, սահմանադրական ճանապարհով՝ ժամանակավոր ազգային համաձայնության կառավարության միջոցով, արգելափակել հայրենատվության ճանապարհը:
Համակարգային անգործունեություն ցուցաբերած հայրենի դե ֆակտո իշխանությունների վերարտադրության մղումներն առոչինչ են Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանման հրամայականի համեմատ:
Հայրենատվության երկրորդ արարը պետք է կասեցնել բոլոր միջոցներով:

Նմանատիպ նյութեր
4087 դիտում
10:06 24-11-2019
ԱՄՆ Կոնգրեսը կարող է արգելափակել «Հյուսիսային հոսք-2»-ը պատժամիջոցների միջոցով
1294 դիտում
15:48 09-04-2015
Սաուդյան Արաբիան արգելափակել է 260 ուխտավորներ տեղափոխող իրանական օդանավի ճանապարհը
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»