1252 դիտում
15:48 09-04-2015
Սաուդյան Արաբիան արգելափակել է 260 ուխտավորներ տեղափոխող իրանական օդանավի ճանապարհը
Սաուդյան Արաբիայի քաղավիացիայի գլխավոր վարչությունը արգելափակել է իրանական օդանավին թռիչքը՝ պատճառաբանելով, որ օդանավի անձնակազմը նախապես թույլտվություն չի ստացել:
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, օդանավում եղել է իրանցի 260 ուխտավոր: Միջադեպը տեղի է ունեցել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև առաջացած լարվածության ֆոնին: Երկու երկրները հակառակ դիրքորոշումներ ունեն Եմենի հակամարտության հարցում: Իրանը դեմ է Եմենի շիա-հուսի ապստամբների դեմ միջազգային կոալիցիայի ռազմական գործողություններին, իսկ Սաուդյան Արաբիան էլ գտնում է, որ Իրանն աջակցում է ապստամբներին:
Նմանատիպ նյութեր
1176 դիտում
13:07 16-07-2022
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան 18 պայմանագիր են ստորագրել, Սաուդյան Արաբիան պետք է պահպանի նավթի շուկայի կայունությունը
2253 դիտում
15:04 21-04-2015
Սերբիայի նախագահին Վատիկան տեղափոխող օդանավի օդաչուն պատահաբար անջատել է օդանավի շարժիչներից մեկը
Այս բաժնից
547 դիտում
20:52 17-10-2024
Ուկրաինան և Հունաստանը անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
520 դիտում
19:12 17-10-2024
Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա
580 դիտում
18:35 17-10-2024
Ֆրանսիայի հարավում հեղեղումներ են սկսվել տեղատարափների պատճառով