211652_close_icon
views-count57379 դիտում article-date 20:21 27-05-2021

Խոշոր ավտովթար Էջմիածնում. Սուրբ Գայանե եկեղեցու հարևանությամբ բախվել են Toyota Camry-ն, Mercedes-ն ու Jeep Grand Cherokee. վերջինս կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Իսի-Լե-Մուլինո և Արարատյան փողոցների խաչմերուկում՝ Սուրբ Գայանե եկեղեցու հարևանությամբ, բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչներ, 24-ամյա Ռուբեն Թադևոսյանի վարած  Toyota Camry մակնիշի 98 RT 008 համարանիշի, 23-ամյա Միխաիլ Խաչատրյանի վարած  Jeep Grand Cherokee մակնիշի 09 MM 098 համարանիշի և 64-ամյա Օհան Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

  Բախման հետևանքով  Jeep Grand Cherokee-ն կողաշրջվել է:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ. Խաչատրյանն ու Օ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էջմիածին» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ  Գարիկ  Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր