211652_close_icon
views-count6880 դիտում article-date 21:56 27-05-2021

Ես առաջարկում եմ Սոթք-Խոզնավար սահմանային գծում տեղակայել միջազգային դիտորդներ. Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Ադրբեջանին ու միջազգային հանրությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Վերադառնում եմ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի սահմանային տարածքներից, ծանոթացել եմ իրադրությանը: Իրադրությունը լարված է և այդ լարվածության դինամիկան աճողական է, շարունակաբար լարվում է և մեծ հավանականությամբ շարունակելու է լարվել: Այս մասին այսօր ԱԽ նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին 15 օրվա իրադրությունների արդյունքում մեր տարածք ներթափանցած ադրբեջանական զինվորները և մեր զինվորները փոխներթափանցած վիճակում են: Ըստ էության՝ գտնվում են ոչ միայն դեմ դիմաց, այլև խառը փոխներթափանցած վիճակ է: Ինչո՞ւ է իրադրությունը լարվելու. ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ արդեն 15 օր դեմ-դիմաց կագնած են, այլ նաև այսօրվա վիճակի պատճառով կա հավանականություն, որ մեր ԶՈՒ ներկայացուցիչներն էլ կփորձեն գերի վերցնել, հետո նրանք կփորձեն պատասխան քայլն անել և այսպես շարունակ»,-ասաց նա:

Վերջինիս գնահատմամբ՝ իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում այս սադրանքը անխուսափելիորեն կարող է վերածվել լայնածավալ բախման. «Ուզում եմ լուծում առաջարկել՝ դիվանագիտական խաղաղ հանգուցալուծում, որը կբերի լիցքաթափման: Դուք տեղյակ եք, որ Ադրբեջանն իր գործողություները պատճառաբանում է իր մոտ առկա ինչ-որ քարտեզներով, որոնցով մեր և նրանց պատկերացումները սահմանային գծի տեղակայման և աշխարհագրության մասով տարբերվում են: Մենք, իհարկե, գնահատականը չենք կիսում և դրա վերաբերյալ ունենք մեր հստակ դիրքորոշումը: Բայց քանի որ իրադրությունը հասել է այս պայթյունավտանգ իրավիճակին, ես բաց առաջարկով եմ հանդես գալիս՝ ուղղված միջազգային հանրությանը և Ադրբեջանի կառավարությանը:

Առաջարկն այն է, որ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինվորական ստորաբաժանումները հեռանում են սահմանից:

Դրա փոխարեն սահմանագծի երկայնքով տեղակայվեն դիտորդները՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ  ներկայացնող, դրանից հետո տեղի ունենան սահմանային կետերի ճշգրտման աշխատանքներ: Խոսքը Սոթք-Խոզնավար սահմանային հատվածի մասին է»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր