2756 դիտում
16:07 28-05-2021
Իսրայելի ԱԳՆ-ն չի ընդունում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ընդունած բանաձեւը Պաղեստինի վերաբերյալ
Իսրայելը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված բանաձեւը, որը կոչ Է անում հետաքննել մարդու իրավունքների խախտումները պաղեստինյան եւ իսրայելական տարածքներում, համարել Է «բարոյական բիծ միջազգային հանրակցության եւ ՄԱԿ-ի վրա»:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի ԱԳ նախարարության հայտարարությունը:
Այդ որոշումը ոչ մի հղում չի պարունակում ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորմանը եւ լիովին անտեսում Է այն 4,3 հազար հրթիռները, որոնք արձակվել են Իսրայելի քաղաքացիների ուղղությամբ:
Այդ հանձնաժողովի իսկական նպատակը ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության հանցագործությունների արդարացումն Է եւ Իսրայելին մեղադրելը իր քաղաքացիներին պաշտպանելու գործողությունների համար»,-ասվում Է հայտարարության մեջ:
Նրանում ընդգծվում Է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը գործել են միջազգային իրավունքին համապատասխան, երբ պաշտպանել են սեփական քաղաքացիներին այն դեպքում, երբ ՀԱՄԱՍ խմբավորման անդամները հրթիռակոծել են խաղաղ բնակչությանը:
Նաեւ հայտարարության մեջ ասվում Է, որ Իսրայելը շնորհակալ Է այն ինը երկրներին, որոնք քվեարկել են հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ բանաձեւի դեմ, եւ որ նա մտադիր չԷ համագործակցել նրա հետ: Մայիսի 27-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ձայների մեծամասնությամբ ընդունվել Է մի բանաձեւ, որը կոչ Է անում հանձնաժողով ստեղծել Գազայի հատվածի տարածքում եւ Իսրայելում, ինչպես նաեւ Արեւելյան Երուսաղեսում եւ պաղեստինյան տարածքներում մարդու իրավունքների խախտումները հետաքննելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
628 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
952 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
778 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին