211652_close_icon
views-count3329 դիտում article-date 20:18 28-05-2021

Թաղապետը զանգեց, ասաց՝ ձյաձ Ատոմ, արի Փաշինյանի հետ հանդիպման, մի երկու բառ էլ ասես. Համակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 28-ին, քաղաքացիների հետ հանդիպում է ունեցել Դավիթաշեն վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբում։

Նրան դիմավորեցին և ճանապարհեցին ծափահարություններով։

Փաշինյանի համակիրներից մեկն էլ դիմեց Փաշինյանին. «Ես ձեզ բարևներ եմ ուղարկում սահմանագծից, տղաս զինվորական է՝ փոխգնդապետ, մասնակցել է պատերազմին։ Իր ընկերները խնդրեցին, որ ձեզ մեծագույն բարեմաղթանքներ ցանկալ։ Առավոտ թաղապետն է ինձ զանգել և ասել՝ ձյաձ Ատոմ արի, Փաշինյանը գալու է, արի հանդիպես, երկու բառ էլ ասես»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր