211652_close_icon
views-count13779 դիտում article-date 09:30 16-06-2020

Սա այլևս խելագարություն է. քննիչը զանգեց և ասաց, որ եթե հիմա չհասնեմ ԱԺ, իմ դուռը կջարդեն խուզարկելու համար. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պտագամովր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, նշելով, որ իր աշխատասենյակը ցանկանում են խուզարկել. Հարգելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ ինձ զանգահարեցին Կենտրոնի Քննչական բաժնից, ոմն քննիչ, կներեք, անուն ազգանունը չեմ հիշում և ասեց, որ հենց այս պահին ինքը գտնվում է Ազգային ժողովի իմ աշխատասենյակի դիմաց և ունեն որոշում ՝ իմ աշխատասենյակում խուզարկում անցկացնելու։ Նշեցի, որ այս պահին ես դեռ տանն եմ և ԱԺ հասնելու համար ինձ որոշակի ժամանակ է պետք, վերջինս պատասխանեց, որ եթե քիչ անց դուռը չբացվի, ապա իրենք ստիպված կլինեն դուռը ջարդելու, հիմա ես շտապում եմ ԱԺ։ Հրավիրում եմ բոլոր լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը տեղի ունեցող բացարձակ բեսպրեդելի վրա։ Սա այլեւս խելագարություն է սիրելի հայրենակիցներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր