211652_close_icon
views-count1838 դիտում article-date 12:57 29-05-2021

Որպես վիրավոր մենք մինչև հիմա թոշակ չենք ստանում․ պատերազմի մասնակից. News.am

Եթե դուք ձեր իրավունքների համար չպայքարեք, կանտեսվեք ու վաղը ձեր խնդիրները լուծող չի լինի, ձեզ կարհամարհեն ու դուք տարիներ շարունակ կմնաք ձեր ցավերի մեջ։

Ինչպես հայտնում է News.am-ը, այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երկրորդ Արցախյան պատերազմի մասնակից Մանվել Մանուկյանը՝ դիմելով պատերազմի ընթացքում հաշմված տղաներին։ Նա հայտնեց, որ ինքը և ևս մի քանի վիրավորներ պատրաստվում են բացել միավորում պատերազմի վիրավորների համար։

«Հարգելի վիրավորներ, դուք եք այս երկրի տերերը, դուք չեք խոսում և տեսնում եք, թե ովքեր են ձեր փոխարեն խոսում, ովքեր են իրենց ներկայացնում որպես այս երկրի տերեր, բայց դուք ձեր մարմնով կանգնել եք փամփուշտների առաջ, և ամեն մեկդ մի վերականգնողականում տանջվում եք։ Ոտքի կանգնեք, եկեք համախմբվենք»,- ասաց նա։

Մանվել Մանուկյանը նշեց, որ իր վիրահատություններն արվել են անվճար, բայց շատ վիրավորներից է լսել, որ վճարումներ են կատարել վիրահատությունների համար։

«Որպես վիրավոր մենք մինչև հիմա թոշակ չենք ստանում։ Ստանում ենք քաղաքացիական թոշակ՝ ընդամենը 25 հազար դրամ։ Իրենք իրենց միլիոններով պարգևատրում են, բայց երբ հերթը հասնում է վիրավորներին՝ ասում են գումար չունենք»,- ավելացրեց Մանվել Մանուկյանը։

Նմանատիպ նյութեր