211652_close_icon
views-count1657 դիտում article-date 15:16 30-05-2021

Կիպրոսում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները. 16 ընտարտեղամասում կքվեարկի հայ համայնքը

Կիպրոսում սկսվել են հանրապետության միապալատ խորհրդարանի ընտրությունները, գրում է  Armtimes.com-ը:

Երկրի հիմնական օրենսդիր մարմինը ընտրվում է հինգ տարի ժամկետով: Կղզում բացվել է 1116 ընտրատեղամաս, որից 16-ը նախատեսված է հայկական համայնքի, մարոնիտների և կաթոլիկների համար:

Այս համայնքներից յուրաքանչյուրն ընտրում է խորհրդարանի մեկ անդամ, Կիպրոսի հայ համայնքի երկարամյա ներկայացուցիչ Վարդգես Մահթեսյանն ընտրվում է ոչ այլընտրանքային հիմունքներով:

Բացի այդ, կիպրոսցի ընտրողների համար Հունաստանում կբացվի վեց, իսկ Լոնդոնում` չորս ընտրատեղամաս: Կղզում ընտրությունների ժամանակ կարգ ու կանոնին կհետևի 2100 ոստիկան:

Սպասվում է, որ քվեարկության արդյունքները կհայտարարվեն երեկոյան: Ձևականորեն Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում կա 80 տեղ, որից 70% -ը (56 տեղ) բաժին է ընկնում կղզու հունական համայնքին, իսկ մնացած 30% -ը (24 տեղ) ՝ թուրքականին: Սակայն վերջինս 1964 թվականից չի մասնակցում Կիպրոսի Հանրապետության խորհրդարանի ընտրություններին, և տեղերի այս 30% -ը համարվում է թափուր: Հետևաբար, պայքարն ընթանում է 56 տեղի համար:

Առաջադրվել է 658 թեկնածու, որից 651-ը ներկայացնում է 15 կուսակցություն, շարժում կամ քաղաքական ուժերի դաշինք, մնացած յոթը անկախ առաջադրվածներ են: Թեկնածուների մոտ մեկ քառորդը՝ 160-ը, կանայք են:

Նմանատիպ նյութեր