211652_close_icon
views-count18538 դիտում article-date 00:02 28-10-2021

Ինձ Կիպրոսում դիմավորեցին աղուհացով, ակցիա անողները 4-ն էին. ես նրանց հայ համայնք չեմ համարում. Ալեն Սիմոնյանը՝ Կիպրոսում իրեն «հողատու», «դավաճան» վանկարկումներով դիմավորողների մասին

Tert.am-ը գրում է. Ինձ Կիպրոսում դիմավորեցին աղուհացով, ամենաբարձր մակարդակով՝ հայ համայնքի ներկայացուցիչներից սկսած, այնտեղի իշխանություններով վերջացրած: Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կիպրոս կատարած պաշտոնական այցին, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչները Սիմոնյանին դիմավորել էին «հողատու», «դավաճան» վանկարկումներով:

Նա նշեց, թե իրեն ակցիայով դիմավորած հայերը 4-ն են եղել: «Եթե 4 հոգին, որոնք առաջին իսկ վայրկյանից մի քիչ զարմացել էին, որ ես մոտեցա իրենց և հարցրի՝ ինչ է եղել, դուք համարում եք հայ համայնք և ուզում եք դրա հետ բան կապել, ես չեմ համարում հայ համայնք: Չորս հոգի էին, հետո զգացին, որ չի ստացվել ակցիան, մյուս օրը երեկոյան կարողացան 8 հոգով գալ նույն մարդկանցով, և ես արդեն ասել եմ, որ դա իրենց իրավունքն է, կարող են բողոքել ամեն ինչի դեմ»,-ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով.

«Համարում եմ, որ նման ակցիաները վաղուց արդեն իրենց արդիականությունը կորցրել են, որովհետև ՀՀ ժողովուրդը վաղուց պատասխանել է այն հարցին, թե ով է հողատու և ով է դավաճան»:

Նմանատիպ նյութեր