211652_close_icon
views-count2005 դիտում article-date 18:19 30-05-2021

Թող ու փախի, եթե այս մակարդակի ղեկավար ունես. Ավետիք Իշխանյան

«Պաշտոնակատար կոչեցյալն ամոթ, պատիվ, արժանապատվություն չունի։ Նա շարունակում է «անկեղծ» և «պատահական» հանդիպումները, ողորմելի պաշտոնյաների կողմից հրապարակներ քշված խեղճուկրակ ամբոխի հետ», իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Հանդիպում է , ղժղժում, էշ-էշ դուրս տալիս։ Բա դրա բառապաշա՞րը․ «խի, գնում ա․․․» և վերջապես «տղամարդալամիշ»։ Եվ սա ներկայացնում է քո երկիրը։

Թող ու փախի, եթե այս մակարդակի ղեկավար ունես։ Իմացա նաև , որ այս ողորմելին, առաջին և երկրորդ նախագահներին հրավիրում է բանավեճի։ Իհարկե, հրավերն ընդունել կամ չընդունելը նրանց որոշելիքն է։

Ուղղակի չեմ պատկերացնում , թե այդ երևույթի հետ, որը ոչ մի սրբություն չունի, որի համար ապրելակերպը հենց սուտն ու կեղծիքն են, ինչպե՞ս կարելի է բանավիճել։ Այդ երևույթի հետ հիանալի շոու, այո՛ շոու կլինի, եթե նրա հետ «բանավիճեն» իր բնույթի գործիչներ՝ Խաչիկ Ստամբոլցյանն ու Արշակ Սադոյանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր