5968 դիտում
16:27 29-10-2019
Դատախազությունը թող պարզի Արման Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները՝ որտեղի՞ց են շքեղ տունը, հարուստ ԶԼՄ-ն, իսկ ԱԱԾ-ն թող պարզի նրա կապն օտարերկրյա ծառայությունների հետ. Վարդուհի Իշխանյան
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում դատախազությանը կոչ է արել պարզել ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Էս դուխով տղեքը միայն խոսքով են դուխով։ Իրենց անբարոյական գործերը կոռումպացված թրքական լրտեսի միջոցով են ուզում ի կատար ածեն։ Տո դուք միայն հիմա լեզուներդ երկարացրեցիք, կարծում եք գործ կարող եք սարքել։ Իշխանությունը յուրացրել սարքել եք ձեր բոստանը,մարդկանց ու հիմնարկներ եք կրճատում, դրա հաշվին բյուջեն մսխում եք ձեր կարիքների համար։
Դիմում եմ դատախազությանը, թող պարզի Բաբաջանյանի ֆինասական աղբյուրները,որտեղից են շքեղ տունը, հարուստ ԶԼՄ-ն։
Դիմում եմ ԱԱԾ-ին, որ պարզի Բաբաջանյանի կապը օտարերկրյա ծառայությունների հետ։ Եվ ուզում նաև պարզել, թե ինչպես եղավ, որ Բաբաջանյանը ու Հունանյանը 1998-ին աշխատել են միասին Կարեն Դեմիճյանի շտաբում։
Ծիծաղում է նա,ով վերջինն է ծիծաղում։
Ինքներդ ռիսկ չէիք անի խոսել Վազգեն Մանուկյանի դեմ, էդ կոռումպացված թրքական լրտեսը լեզուներդ բացեց»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2305 դիտում
09:21 18-04-2023
Կուսակցությունների ֆինանսական աղբյուրները՝ խոշորացույցի տակ․ Փաստ»
1417 դիտում
08:03 02-11-2023
Ինչ է թաքցնում Դավիթ Առաքելյանը. ֆինանսական աղբյուրները թափանցիկ չեն.«Ժողովուրդ»
Այս բաժնից
769 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
907 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ