211652_close_icon
views-count2359 դիտում article-date 19:52 02-06-2021

Կարևոր է, որ հաջողակ երեխաներ մեծացնեմ․ Սիրուն Մինաս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարդանը մայրիկի աշխատավայրում իր սենյակն ունի․ պլաստիկ վիրաբույժ մայրիկի հետ ծնունդից ի վեր ամենուրեք և միշտ միասին են։

Կնոջ համար վաղ մայրության շրջանում դժվարությունները շատ են՝ սրճարան այցելելուց մինչև աշխատանքի վերադառնալ։ Սիրուն Մինասը չի բողոքում, փորձում է բարեփոխել միջավայրը․

Նրա կողմից հիմնադրված «Իդեն» էսթետիկ բժշկության կենտրոնը եզակիներից է, որտեղ կա մանկասենյակ․ այստեղ աշխատող մայրերի համար երեխայի խնամքը կազմակերպելն անհամեմատ հեշտ է․

«Մեր աշխատակիցներից մեկն ասում է՝ ես մյուս տարի տղա եմ ունենալու։ Ասում եմ՝ հանգիստ կարող ես ունենալ ու նաև գալ գործի։ Ինֆրաստրուկտուրան կա արդեն»,- ծիծաղելով պատմում է Սիրուն Մինասը։

Հոլովակը պատրաստվել է «Վաղ մայրության փուլում կանանց աշխատանքային իրավունքների ջատագովություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Կետ 33» կազմակերպության և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի համագործակցությամբ։

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր