18248 դիտում
17:27 08-12-2014
Սափրագլուխներն՝ ընդդեմ Տարոն Մարգարյանի. «Սիրուն չի, սափրագլուխներ, սիրուն չի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչ Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի փողոցներում ու կանգառներում սնկի նման տեղադրում է ցուցանակներ, Երևանում որոշ մարդիկ, ըստ երևույթին, իրենց անհամաձայնությունը փորձում են ցույց դնել՝ այդ ցուցանակները կոտրելով:
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես է գետնին տապալվել քաղաքապետարանի ցուցանակը:
Հավաքվածներն էլ կատակում էին, թե Ամանորի նախաշեմին ցուցանակներն էլ են պառկում քաղաքապետարանի կրակած գներից, նկատի ունենալով առաջիկա օրերին տեղի ունեցած թանկացումները: Մի քանի քաղաքացիներ էլ կատակում էին, ասելով՝ «Նման եղանակով հարցեր չեն լուծում»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] –ի տեղեկություններով՝ այն տապալել է «գոլդ» համարանիշներով արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով եղել է գինովցած և ամբողջովին սափրագլուխ, ում հետ այդ պահին ավտոմեքենայում եղել է ևս 3 սափրագլուխ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տապալված ցուցանակի պատասխանատուն ոչ թե Երևանի քաղաքապետարանն է, այլ երևանցիների կաշին քերթող ինչ որ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունն է և այն վերականգնելու համար նրանք պետք է իրենց մարմնի փափուկ մասերը դուրս հանեն բազկաթոռներից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6783 դիտում
00:08 04-03-2020
«Ով սիրուն, սիրուն». Նիկոլ Փաշինյանը ձայնակցել է տղամարդկանց վրացական երգչախմբին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28747 դիտում
16:16 03-04-2020
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վայելում է «Ով, սիրուն, սիրուն» երգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ