2164 դիտում
10:50 03-06-2021
Գնալով իշխանության մտավախությունները խորանում են. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Իշխող քաղաքական ուժի վարկանիշը, ըստ տարբեր սոցհարցումների, անընդհատ անկում է ապրում, ընդ որում՝ ամենօրյա ռեժիմով: Սա փաստում են պրոֆեսիոնալ կազմակերպությունների, ինչպես նաև ուժային կառույցների կողմից անցկացվող հարցումները: Սա իշխանական շրջանակներում գնալով ավելի մեծ մտավախություն է առաջացնում:
Բացի Նիկոլ Փաշինյանի ու նրա մի քանի թիմակիցների ակնհայտ ջղաձիգ ու անհավասարակշիռ հայտարարություններից, իշխանությունները փորձում են իրավիճակը գոնե մի քիչ փրկել, որպեսզի 30 տոկոսից պակաս ձայն չստանան: Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, իրավապահ համակարգի համապատասխան կառույցներին հանձնարարել են առանձնահատուկ հետևել հատկապես մարզերում քարոզարշավին լծված ակտիվ անձանց:
Մեր տարբեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին 4-5 օրերին տեղերում ակտիվորեն հետևում են ընտրություններում ընդդիմության կողմից ներգրավված անձանց: «Խոշորացույցի» ներքո է այդ մարդկանց շարժը, թե ում հետ են հանդիպում, ինչ հաստատություններ են այցելում, ընտրողների ինչպիսի շրջանակների հետ են փորձում աշխատանքներ տանել:
Ավելին, մենք տեղեկություններ ունենք նաև, որ հանձնարարված է ամեն ինչ անել՝ տվյալ անձանց հնարավոր ինչ-որ կերպ «կտրել» ընդդիմությունից: Տեղերում չեն բացառում, որ ոմանց հետ փորձեն սիրաշահելով ու խոստումներով «աշխատել», ոմանց հետ՝ կոմպրոմատներով, իսկ որոշ դեպքերում, համաձայն այս իշխանությունների սովորության, որևէ շոու կբեմադրեն, օրինակ՝ ինչպես արդեն առիթ ունեցել ենք ստացված տեղեկությունները ներկայացնելու, բեմականացնեն՝ իբր «ընտրակաշառք» է բաժանվում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
2769 դիտում
10:25 23-05-2019
Զտում՝ հայկական տարբերակով. ինչպե՞ս բացառել խտրականությունն ու կամայականությունը․ «Փաստ»
2771 դիտում
09:50 28-03-2019
Կառավարությունը մտադիր է լուծարել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»