2771 դիտում
09:50 28-03-2019
Կառավարությունը մտադիր է լուծարել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է լուծարել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը: Սա նշանակում է, որ 50 աշխատող գործազուրկ կդառնա: Այն լուծարելու մասին որոշման նախագիծը կառավարությանը կներկայացնի Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Ըստ նախարարության՝ ՊՈԱԿ-ի լուծարման դեպքում կխնայվի 37 մլն 572 հազար դրամ գումար, որը պետական բյուջեից հատկացվում է կազմակերպության վարչակազմի պահպանման համար:
Ի դեպ, ՊՈԱԿ-ի աշխատողներին լուծարման մասին չեն տեղեկացրել: Կազմակերպության հաշվապահ Համլետ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Երևի պետք չէ, այդ օղակը մեզ պետք չէ, ճանապարհներ պետք չեն, ոչինչ պետք չէ: Բայց ՊՈԱԿ-ը ՀՀ մարզային հանրապետական նշանակության ճանապարհների հետազոտություններ է իրականացնում, ճանապարհների նորոգման հետ կապված ստուգում է՝ ճիշտ են նորոգում, թե ոչ, զարգացման ծրագիր է մշակում, ներկայացնում: Մենք ծանուցում չենք ստացել լուծարման մասին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2048 դիտում
09:13 06-09-2019
Կառավարությունը մտադիր է մինչև 2023թ. վերացնել ծայրահեղ աղքատությունը. ժամկետը մոտենում է․ «Ժամանակ»
2052 դիտում
10:37 13-09-2019
Ընդդիմադիր թևերը, միմյանց դեմ պայքար մղելով, փորձում են «վերցնել» ընդդիմադիր դաշտը․ «Իրատես»
2161 դիտում
10:50 03-06-2021
Գնալով իշխանության մտավախությունները խորանում են. «Փաստ»
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»