91734 դիտում
21:47 03-06-2021
Արտառոց դեպք Արմավիրի մարզում. քաղաքացին հայտնել է, որ իր ծնողների գերեզմանին սև գույնի կտոր են դրել, որն, ըստ իրենց ավանդույթի, նշանակում է վրեժխնդրություն՝ սպանության սպառնալիք
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 44-ամյա Ամր Մ.-ն դիմել է ոստիկանության Արմավիրի բաժին և հայտնել, որ 1 օր առաջ այցելել է Արմավիրի մարզի գյուղերից մեկում գտնվող իր հարազատների գերեզմանատուն, որտեղ թաղված են իր հայրն ու մայրը, շիրիմի մոտ նկատել է սև գույնի կտոր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ամր Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ, ըստ իրենց ավանդույթի, եթե գերեզմանոցում սև գույնի կտոր են դնում, ապա դա նշանակում է վրեժխնդրություն, այսինքն ՝ սպանության սպառնալիքներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ամր Մ.-ն ոստիկաններին հայտնել է նաև, թե ում վրա է կասկածում այդ արարքում:
Իսկ ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված հաղորդումը տարածքային կարգով հետագա ընթացքը որոշելու նպատակով ուղարկվել է ոստիկանության Բաղրամյանի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
10087 դիտում
18:20 25-07-2015
Երկտեղանոց «Սմարթը» բախվել է «Հյունդայի» ամենագնացին և կտոր-կտոր եղել. տեսանյութ
Այս բաժնից
8092 դիտում
19:35 31-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (02.02.2025 թ․)