Ես իմ ձեռքերը կկտրեմ, ձեր սրբազան քվեին, ձեր իրավունքին չեմ կպնի․ Նիկոլ Փաշինյան. Tert.am
Մենք մեղավոր ենք, շատ ենք մեղավոր։ Գիտեմ՝ ինչ եք մտածում՝ ինչու են ազատության մեջ, ինո՞ւ դատված չեն։ Իրենք ազատության մեջ են, որովհետև Հայաստանում դեռևս անկախ կայացած դատարան չկա, իսկ ես չեմ ուզում՝ իմ անձնական դատավճիռներով մարդիկ նստեն։ Այս մասին Աբովյան քաղաքում համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Tert.am-ը։
«Եթե ուզում եք՝ ճշմարտությունը մինչև վերջ բացվի, որ մեր երկիրը ոտքի կանգնի, եթե ուզում եք՝ այս խառնակիչների փողոց դուրս գալու հնարավորություն չտանք, ես ՀՀ քաղաքացիների 60 տոկոսի քվեն եմ ակնկալում հունիսի 20-ի ընտրություններում»,-ասաց նա, ապա հավելեց․
«Ցանկացած ընտրությունով կարող եք գնալ, ձեզ համար նոր իշխանություն ընտրել, երբ ուզեք․ ես իմ ձեռքերը կկտրեմ, ձեր սրբազան քվեին, ձեր իրավունքին չեմ կպնի։ Այս պատասխանատվությունից հետո ես իրավունք չունեմ ոչ մի հարցում սխալվելու»,-ասաց նա։