211652_close_icon
views-count33110 դիտում article-date 17:17 03-11-2024

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով նշանակվել են Երևանի և մարզերի քրեական ոստիկանության վարչության պետեր, ոստիկանության համայնքային ոստիկանության բաժինների պետեր և ՊԾ գումարտակի հրամանատար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով նոր նշանակումներ են տեղի ունեցել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և համայնքային ոստիկանության բաժիններում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ․ Ղազարյանի հրամանով ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Ռուբեն Դավթյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից և ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ և քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնակատար։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով Վահե Մուշեղյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների վարչության պետի պաշտոնից։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Ռոբերտ Պետրոսյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գավառի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Տավուշի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։ 

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով Սանթուր Դուրգարյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով Հայկ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ։

Վ ․Ղազարյանի մեկ այլ հրամանով Սուրիկ Ջանիկյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի պետ։ 

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Վազգեն Կիրակոսյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Սևանի բաժնի պետ։ 

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով Վահագն Գրիգորյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ամասիայի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Գավառի բաժնի պետ։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար է նշանակվել Լևոն Բադալյանը, ով ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ազատվել է նույն գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով Վահագն Կարապետյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել, որով գործելու են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարզային քրեական ոստիկանության վարչությունները։

Ներքին գործերի նախարարի հրամանով այսօրվանից այլևս պատմության գիրկն անցան ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային վարչությունները։ 

Վ․ Ղազարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության  Շիրակի մարզային վարչության  պետի պաշտոնից և ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արսեն Ոսկանյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։

Վ․ Ղազարյանի մեկ ալ հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Զաքարյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Խորեն Բարխոյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության  պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնից և ՀՀ ՆԳ  նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ ֆիլիպպ Ստեփանյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության  Արարատի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի պետ։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Ասքանազ Դավթյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։ 

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Արարատի բաժանմունքը դարձել է ոստիկանության Արարատի բաժին և ոստիկանության  փոխգնդապետ Գրիգոր Քոչարյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Արարատի բաժնի պետ։ 

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի պետ է նշանակվել Սամվել Ասրյանը։

Նմանատիպ նյութեր