64242 դիտում
14:27 03-11-2024
Հարսանեկան արարողություն նկարահանողները փրկվել են ամրագոտու շնորհիվ. Արագածոտնի մարզում «Lada Priora»-ն բախվել է քարերին և հողաթմբերին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:10-ի սահմաններում «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 57 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշին, այն մոտ 80 մետր շպրտել, ապա դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ բախվելով հողաթմբերին ու քարերին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից էլ շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, դասակի հրամանատարի տեղակալ Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Միսակ Հովհաննիսյանն ու Անդրեաս Հարությունյանը։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին և պարեկներ սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի քննիչը։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի ենթարկվածները մասնակցում էին հարսանեկան արարողությանը և հարսանիքը նկարահանողներն են եղել։ Իսկ երբ քաղաքացիները նրանց օգնության են հասել, նրանք եղել են ամրակապված և հենց ամրագոտու շնորհիվ է, որ հարվածներ ստանալիս ավտոմեքենայից դուրս չեն հայտնվել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+