1767 դիտում
20:09 05-06-2021
Տաջիկստանն ու Ղրղզստանը պայմանավորվել են հետ քաշել զորքերը սահմաններից և խնդիրները լուծել բացառապես խաղաղ եղանակով
Ղրղզստանը և Տաջիկստանը պայմանավորվել են խաղաղ եղանակով կարգավորել ընդհանուր սահմանին ստեղծված իրավիճակը և հետ քաշել այնտեղից բոլոր ստորաբաժանումները, բացի սահմանապահ ջոկերից: Այս մասին ասվում է երկրների պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով համատեղ պետական հանձնաժողովի հանդիպման արդյունքում ստորագրված արձանագրության մեջ: Հայտնում է tass.ru-ն։
Նշվում է, որ հանձնաժողովի համանախագահները՝ Ղրղզստանի և Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարները, քննարկել են «Կարամիկ» սահմանային անցակետի մոտ տիրող իրավիճակը և «միաձայն հայտնել են, որ բոլոր խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ եղանակով»:
Վերջիններիս ստորագրած արձանագրությամբ նախատեսվում է յուրաքանչյուր կողմից սահմանային դիրքերը 3 կմ հետ քաշել դեպի խորք, ինչպես նաև հետ քաշել զորքերը և զինվորական սարքավորումները, թողնել միայն սահմանապահ ջոկերը:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին երկու երկրի միջև սրվել էր սահմանային հակամարտությունը, որը հաջորդ օրը վերաճել էր զինված բախման: Բախումների հետևանքով երկու կողմից տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ են գրանցվել:
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանի երկրությունը կազմում է 980 կմ: Խորհրդային Միության փլուզումից հետո սահմանին տասնյակ վիճարկելի հատվածներ են ի հայտ եկել:

Նմանատիպ նյութեր
3275 դիտում
15:02 19-02-2022
ՆԱՏՕ-ն կոչ է արել Ռուսաստանին հեռացնել զորքերը Ուկրաինայի սահմաններից
3604 դիտում
23:34 07-07-2021
Տաջիկստանն օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից՝ Աֆղանստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի պատճառով
Այս բաժնից
634 դիտում
14:29 21-12-2024
Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
769 դիտում
13:17 21-12-2024
Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածում է Կազանի բնակելի համալիրին
574 դիտում
12:46 21-12-2024
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին