211652_close_icon
views-count43724 դիտում article-date 21:02 05-06-2021

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ 21-ամյա վարորդը Opel-ով, մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Ավագյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 3-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։

Այդ օրը, ժամը 08։00-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ 21-ամյա Վիգեն Բալաչյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 312 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և, մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ․ Բալաչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև Ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա․ Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է «Աժդանակ» ՍՊԸ-ում։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր