2266 դիտում
22:04 07-06-2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատարն ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ հարցերով տարածաշրջանային ստորաբաժանման տնօրենին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հունիսի 7-ին ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) ԱՊՀ հարցերով տարածաշրջանային ստորաբաժանման տնօրեն Նատալիա Մոչուին և Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանին։
ՆատալիաՄոչուն Հայկ Չոբանյանին է ներկայացրել ՀՄՄ գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանի հետ, արդեն ձևավորված համագործակցության արդյունքում, 2020թ. իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները, Միության կողմից 2021թ. նախատեսվող առաջնահերթությունները։ Նա մանրամասնել է հետագա համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես՝ էլեկտրակապի, թվային, ինժեներական տեխնոլոգիաների, կիբերանվտանգության ոլորտներում: Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) ԱՊՀ հարցերով տարածաշրջանային ստորաբաժանման տնօրենը առաջարկել է նաև տեխնիկական աջակցության, փորձագիտական օգնության, փորձի փոխանակման ծրագրերում համագործակցության խորացում։
ՆատալիաՄոչուն ընդգծել է, որ Հայաստանը ՀՄՄ լիիրավ անդամ է և շատ կարևոր է, որպեսզի հետագա գործակցության ուղղությունները մշակվեն՝ հիմքում ունենալով հայկական կողմի առաջարկները։
Հայկ Չոբանյանը շնորհակալություն է հայտնել հանգամանալից ներկայացման համար, նշել, որ ՀՄՄ հետ համագործակցության լայն հնարավորություններ է տեսնում։ Նա առանձնացրել է գործակցության երկու հիմնական ուղղություն՝ թվային հասանելիություն և կիբերանվտանգություն։
Նախարարի պաշտոնակատարը հատկապես կարևորել է աշխատանքային հարաբերությունների հստակեցումը, առաջիկա մի քանի տարիների համար առաջնահերթությունների մշակումը և համագործակցության կառավարման մակարդակի զարգացումը։
«Հայաստանի զարգացման համար բարձր տեխնոլոգիաներն առանցքային դերակատարություն ունեն։
Այս ոլորտը տնտեսության զարգացման հիմնական դերակատարն է երկարաժամկետ կտրվածքով։ Որքան ճիշտ համակարգենք մեր գործակցությունը՝ հնարավորինս առաջ նայելով և նախանշելով մեր նպատակները, այդքան ավելի մեծ կլինեն հաջողությունները նշված բոլոր ուղղություններով»,- ասել է Հայկ Չոբանյանը։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին վերլուծել ներկայացված առաջարկները․ ըստ առաջնահերթությունների պատրաստել համագործակցության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ։
Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել նպաստելու համագործակցության ամրապնդմանը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին