211652_close_icon
views-count2560 դիտում article-date 23:06 07-06-2021

Ռոբերտ Քոչարյան. Եթե ուզում ենք մեզ հարգեն, պետք է ունենանք մեր Զինված ուժերը

News.am-ը գրում է. ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը իրատեսական է համարում Սյունիքում ռուսական երկրորդ բազա ստեղծելու գաղափարը: Այս մասին նա հայտարարեց Կապանում կայացած հանրահավաքում՝ պատասխանելով նման հավանականության մասին հարցին:

«Կարծում եմ՝ իրատեսական է: Բայց կա մեկ հարց, որը ես միշտ շեշտում եմ: Եթե ուզում ենք մեզ հարգեն, պետք է ունենանք մեր Զինված ուժերը:

Այո, միգուցե ռուսական բազա, այո, Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, սա անկասկած է: Բայց եթե ուզում եք, որ այս հարաբերություններում մեր կշիռը շոշափելի լինի, մենք պետք է մեզնից ինչ-որ բան ներկայացնենք: Այլապես ոչ երկիրը կհարգեն, ոչ մարդուն, եթե նա իրենից ոչինչ չի ներկայացնում: Եթե ուզում ենք հարցերը լուծել գործընկերության հիման վրա, այլ ոչ թե աղաչանքներով, պետք է արագ տեմպերով վերականգնենք բանակը եւ դաշնակիցների հետ միասին վերականգնենք անվտանգությունը: Ցանկացած այլ ճանապարհ ենթադրում է խոցելի ինքնիշխանություն եւ հարգանքի կորուստ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր