211652_close_icon
views-count976 դիտում article-date 09:24 23-08-2024

Եթե ուզում ենք Լուկաշենկոն և այլք մեզ հարգեն, պետք է վերաազատագրելով Արցախը, բոլորին հրավիրել Շուշի. Ոսկանյան

Եթե ուզում ենք Լուկաշենկոն և այլք մեզ հարգեն կամ մեզ հետ հաշվի նստեն, պետք է պարտության մատնել Բաքվի բարբարոսական վարչախմբին և վերաազատագրելով Արցախը, բոլորին հրավիրել Շուշի ազատագրումը նշելու։Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ, ԵՊՀ արեւելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
«Բոլոր այլ դեպքերում մեզ առավելագույնը խղճալու են, ավելի հաճախ՝ անարգելու։ Սա է իրականությունը, որքան էլ դառը, բայց հենց սա է»- գրել է նա։

Հիշեցնենք, որ օրերս Լուկաշենկոն խոսել էր հայերի մասին ասելով. «Ո՞ւմ են պետք հայերը՝ բացի մեզնից․ վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»:

Նմանատիպ նյութեր