211652_close_icon
views-count2443 դիտում article-date 21:39 09-06-2021

Goal.com-ն անդրադարձել է Արսեն Զախարյանին․ Ծանոթացեք պատանի աճպարարի հետ. Armsport.am

Բրիտանական հեղինակավոր Goal.com պարբերականը հոդված է հրապարակել նվիրված Մոսկվայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Այն վերնագրված է այսպես․ «Արսեն Զախարյան․ ծանոթացե՛ք պատանի աճպարարի հետ, որ փոթորկում է Ռուսաստանը», հայտնում է Armsport.am-ը:

«Հեշտորեն շրջանցելով մրցակիցներին, ասես նրանք ընդհանրապես գոյություն էլ չունեն, և հիանալի ձևով տիրելով գնդակին՝ իր հիանալի տեսողության ու տեխնիկական հմտությունների շնորհիվ, աճպարար Զախարյանը իսկական հաճույք է պատճառում իր խաղով։

Ու չնայած շատ ցավալի է, որ հիվանդությունը (անգինա) խանգարեց Զախարյանին մեկնել Եվրո-2020-ին, նա, գոնե, կկարողանա լավ հանգստանալ նոր մրցաշրջանից առաջ։ Հավաքականում նրա ժամանակը դեռ կգա։ Նա անպայման կփայլի ապագայում տեղի ունեցող մրցաշարերի ժամանակ»,-ասվում է Goal.com-ի հոդվածում։

Հոդվածագիրը նաև ընդգծում է, որ Արսենի ծնողները հայ են, իսկ նա ծնվել է Սամարայում, քանի որ ընտանիքը 1990-ականներին Ադրբեջանի հետ արյունալի պատերազմից հետո փախել է Լեռնային Ղարաբաղից ու բնակություն հաստատել Ռուսաստանում։ Նշվում է նաև, որ չնայած սրան՝ հայ երկրպագուները, որոնք նրան հաճախ են համեմատում հետխորհրդային Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ, հույս ունեն, որ Արսեն Զախարյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում։

Նմանատիպ նյութեր