211652_close_icon
views-count1884 դիտում article-date 17:34 10-06-2021

Ոստիկանությունն էլ է մեղք. տուն-տեղ թողած՝ 24 ժամ կանգնում են փողոցներում, Նիկոլի դեմ ավելի չարացած են հենց ոստիկանները. Լևոն Տեր-Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Արտաքին գործերի նախարարությունը երբևէ, որևէ իշխանության օրոք ոչինչ չի կարող անել, նա ընդամենը երկրի ղեկավարի հանձնարարությունները կատարող մարմին է: Արտաքին գործերի նախարարությունը չի կարող ունենալ ինքնուրույն քաղաքականություն: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ խոսելով ստեղծված իրավիճակում ԱԳՆ-ի կարևորության և կառույցում հրաժարականների մասին:

«Այն, ինչ թելադրում է Նիկոլ Փաշինյանը, դա էլ պետք է անեն, արեցին, արեցին, արդեն դրանից էլ զզվեցին, տեսան, որ շատ վատ իրավիճակի մեջ են ընկնում, դրա համար հրաժարականների շարան սկսվեց: Երբեք որևէ Արտաքին գործերի նախարարության չի կարելի մեղադրել, կարելի է միայն մեղադրել այն դեպքում, եթե պետության ղեկավարի հրահանգները սխալ է կատարում, կամ չի կատարում, այդ դեպքում ուղղակի շպտում են այդ նախարարներին դուրս. սա է:

Բոլորը մեղք են, ոստիկանությունն էլ է մեղք, տուն-տեղ թողած՝ առավոտից 24 ժամ կանգնում են փողոցներում, հրմշտում են: Գիտե՞ք՝ իրենց դուր է գալիս ժողովրդին հրմշտելը, նրանց թուքումուրին արժանանալը: Եթե ուզում եք իմանալ, Նիկոլի դեմ ավելի չարացած են հենց ոստիկանները, որոնք անընդհատ անարգանքի են ենթարկվում ժողովրդի կողմից»,-ասաց նա։ 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր