211652_close_icon
views-count31642 դիտում article-date 19:12 11-06-2021

ԱԻ նախարարն ու ՓԾ տնօրենը մի քանի ժամ է, Նուբարաշենի աղբավայրում հետևում են, թե ինչպես են հրշեջները, վտանգելով իրենց կյանքը, պայքարում կրակի ու ծխի դեմ. կրակն ու ծուխը տեսանելի է Երևանի տարբեր ծայրամասերից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Արդեն մեկուկես ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարար, փրկարար ծառայության գեներալ-մայոր  Անդրանիկ Փիլոյանն ու փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արմեն Գասպարյանը Նուբարաշենի աղբավայրում հետևում են արդեն մի քանի օր շարունակ Երևան քաղաքի փրկարարական վարչության  մի քանի մարտական հաշվարկ ժամանած հրշեջ-փրկարարների  աշխատանքին:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարներին առաջին իսկ օրվանից օգնում են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների ծառայողները:

Քաղաքապետի հանձնարարականով նաև ջրատար ավտոմեքենաներով,  որոնց ամեն մեկի տարողությունը  8 տոննա է, անընդհատ ջուր են հասցնում հրշեջ ավտոմեքենաներին, որպեսզի հրշեջները կարողանան կրակի տարածումը կանխել:

Հրշեջները շատ դեպքերում վտանգում են իրենց կյանքը, քանի որ կրակն ու ծուխը իր սև գործն են անում:

 Որոշ հատվածներում էլ կա աղբի սողանքի վտանգ, բայց հրշեջները, մոռանալով այդ ամենը, արդեն մի քանի  օր շարունակ անում են անհնարինը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 300+
300+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր