211652_close_icon
views-count125905 դիտում article-date 11:21 10-02-2024

Խոշոր հրդեհ՝ Երևանում․ պահեստային տարածքում բռնկված կրակն ու ծուխը տեսանելի է մի քանի կմ-ից․ իրենց կյանքը վտանգելով կրակի դեմ պայքարում են հրշեջները, պարեկերն ու քաղաքացիները․ ժամանել է ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Թբիլիսյան խճուղու թիվ 47/2 հասցեում գտնվող պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել թիվ 5, թիվ 8, թիվ 11 և թիվ 13 հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1  ԲԻՍ կանչ»։

Ժամանել են նաև Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի  հերթապահ խումբը և թիվ 5 հրշեջ ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ (ջրատար)։


Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիասյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգե Մամիկոնյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի խմբեր։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանը։

Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ «2 կանչ»։ Դեպքի վայր են մեկնել թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարար ծառայության օրվա պատասխանատուն։ 

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի փրկարարական վարչության պետ Արթուր Կիրակոսյանը, Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը։

Ըստ նախնական տվյալներով պահեստային տարածքում այրվում է 6000 քմ հատված։ Դեպքի վայր է մեկնել թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 3»  կանչ, դեպքի վայր են մեկնել թիվ 2, թիվ 3, թիվ 7  և թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և ճգնաժամայաին կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Այս պահին մեծ թվով հրշեջներ, ոստիկաններ, քաղաքացիներ պայքարում են կրակի տարածման դեմ, իսկ կրակն ու ծուխը տեսանելի է մի քանի կմ-ից։

Դեպքի վայր են ժամանել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը, ով հեռախոսով անընդհատ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին իրավիճակի մասին տեղեկություններ է փոխանցում: Պարզ դարձավ նաև, որ քաղաքապետարանը մի քանի ջրատար է ուղարկել հրդեհի վայր:

Դեպքի մասին տեղեկությունը ոստիկանության Արաբկիրի բաժնից փոխանցել են ՀՀ Քնչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության, Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 653+
653+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր