5039 դիտում
21:11 12-06-2021
Նոյեմբերի 9-ից հետո պարբերաբար Ադրբեջանին որոշակի թվով քարտեզներ ենք տվել. Նիկոլ Փաշինյան. Armeniasputnik.am
2020թ.-ի նոյեմբերի 9-ից հետո գերիների վերադարձին զուգընթաց հայկական կողմը պարբերաբար Ադրբեջանին որոշակի թվով քարտեզներ է տվել Ադրբեջանին։ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում քարոզարշավի շրջանակում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է Armeniasputnik.am-ը:
«Մենք այսօր ոչ թե ականապատ տարածքների քարտեզները փոխանակել ենք մեր 15 գերիների հետ, այլ ուղղակի քայլին քայլով ենք պատասխանել։ Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն իր հայտարարություններում անընդհատ շեշտում էր հումանիտար ականազերծման անհրաժեշտությունը։ Ուզում եմ ընդգծել` խոսքն այն ականների մասին է, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում, այսինքն` դրանք չեն բաժանում մեզ այլևս հայտնի հանգամանքների բերումով, այլ գտնվում են նրանց թիկունքում»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ 2020թ.–ի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանին գերիների դիմաց պարբերաբար քարտեզներ են տվել, որպեսզի գերիների փոխանակման, մարմինների փնտրտուքի հարցում կառուցողական մթնոլորտ ստեղծվի։ Սակայն ժամանակի ընթացքում Ադրբեջանը դադարեցրեց գերիների վերադարձը և դիմեց միջազգային մարմիններին, թե ՀՀ–ն հրաժարվում է ականապատ տարածքների քարտեզները տրամադրել։
Նմանատիպ նյութեր
4251 դիտում
15:24 14-10-2022
Հայաստանը չունի «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ, որոնք թողել է իրեն. Նիկոլ Փաշինյան
865 դիտում
16:07 31-01-2024
Հայկական կողմը քարտեզներ չի փոխանցել Ադրբեջանին. ՀՀ փոխվարչապետի գրասենյակ