211652_close_icon
views-count2423 դիտում article-date 19:50 13-06-2021

Մնացել է խոշոր հաշվով երկու բան, որ մեր սերունդը չի տեսել՝ քաղաքացիական պատերազմ ու պետականազրկում. Սամվել Ֆարմանյան

Մնացել է խոշոր հաշվով երկու բան, որ մեր սերունդը չի տեսել՝ քաղաքացիական պատերազմ ու պետականազրկում, անկախության կորուստ՝ երկրի արտաքին նվաճում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը:

«Մեր սերունդը հասցրել է իր կյանքի ընթացքում տեսնել պատմական նշանակության համարյա ամեն ինչ՝ մեծ բնական աղետ, կայսրության փլուզում ու անկախ պետության հռչակում, պատերազմներ՝ համ մեծ հաղթանակ համ մեծ պարտություն, մեծ համաճարակ, հեղափոխություն, տեխնոլոգիական մեծ առաջընթաց, թվուր էր՝ անցյալում մնացած ցեղասպան գործողություններ հայերի հանդեպ և այլն: Հետ նայեք համաշխարհային պատմությանը՝ առանցքում էս տեսակ մեծ բաներն են:

Մնացել է խոշոր հաշվով երկու բան, որ մեր սերունդը չի տեսել՝ քաղաքացիական պատերազմ ու պետականազրկում, անկախության կորուստ՝ երկրի արտաքին նվաճում: Սուր աչքը տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը նշանակելու է տեսնել նաև էս երկու բաները»,- գրել է նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր