2360 դիտում
09:42 15-06-2021
Ռուսները և Արևմուտքը Փաշինյանին վերընտրվելու հարցում օգնո՞ւմ են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շաբաթ օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ հրապարակեց Ադրբեջանից Հայաստան վերադարձող հայ ռազմագերիների լուսանկարը ու հայտարարեց, որ մեր տղաներից 15-ը գալիս են:
Լուրն իսկապես մեծ իրարանցում առաջացրեց, հարցը նույնիսկ քաղաքականացվեց, ու ընդդիմությունը կարծիք հայտնեց, թե դա նշանակում է, որ Ալիևը ցանկանում է բարձրացնել Փաշինյանի վարկանիշը, իսկ իշխանական թևին մոտ կանգնած պրոպագանդիստներն էլ ակնարկում էին, որ Սև լիճ ադրբեջանցիների մուտքը հենց վկայում է այն մասին, որ Փաշինյանի հեռացումն ուզում են թե՛ ընդդիմադիրները, թե՛ Ալիևը:
Այնուհետ հետևեց ԱՄՆ-ի ու Վրաստանի կառավարությունների արձագանքը, և պարզ դարձավ, որ գործընթացքը մոդերացիա է արվել ամերիկյան կողմից, իսկ Վրաստանը ունեցել է որոշակի մասնակցություն:
Այստեղից կարող ենք կարծել, թե ռուսական պետության գործադրած ջանքերն էֆեկտ չեն տալիս, ու ավելի ուժեղ ու ազդեցիկ են ամերիկացիներրը: Սակայն ուժային կառույցների մեր աղբյուրները պնդում են, որ չնայած արտաքնապես դա տեսանելի չեղավ, սակայն ռուսական կողմը ևս աշխատանք տարել է Ալիևի վարչակազմի հետ, իսկ ավելի կոնկրետ` մեզ փոխանցեցին համոզմունք, որ եթե ռուսները խանդի տեսարան սարքեին, ապա գործարքը հաստատ չէր կայանա:
Ստացվում է, որ եթե հայ գերների վերադարձը հայրենիք արված էր Փաշինյանի վարկանիշը բարձրացնելու համար, ապա տրամաբանական է, որ դա ցանկանում են թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում։
Ցավալին այս իրավիճակում այն է, որ հայ ռազմագերիների հարցը դարձել է ներքաղաքական շահարկման առարկա, 15 հոգու հետ գալն ամեն դեպքում պետք է ուրախություն լիներ բոլորի համար` անկախ քաղաքական հայացքներից ու սպասվելիք ընտրություններից»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
842 դիտում
11:52 15-06-2020
«Արարատ-Արմենիային» օգնո՞ւմ են չեմպիոն դառնալ. 11-մետրանոցների անհավասարություն. ՀԱՏՈՒԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. sportx.am
9527 դիտում
08:59 16-01-2019
Հայաստանում 95 տոկոսը մերժում է Ռոբերտ Քոչարյանին. ռուսները հարցում են անցկացրել. «Ժամանակ»
1527 դիտում
09:19 05-07-2019
Արևմուտքը ժամանակ է տվել Փաշինյանին. Մենուա Հարությունյան․ «5Tv»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը