211652_close_icon
views-count2509 դիտում article-date 19:11 15-11-2014

31-ամյա երիտասարդը «Վ Կոնտակտե»-ով ծանոթացել է Ազնիվի հետ և վերջինիս մասին արատավորող տեղեկություն հրապարակելու սպառնալիքով գումար է պահանջել

31-ամյա Արտյոմ Կառլենի Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ համացանցի «Վ Կոնտակտե» կայքով ծանոթացել է Ազնիվ Ալեքսանյանի հետ, որից հետո նրա տվյալներով եվ նկարով բացել է կայք-էջ, վերջինիս մասին արատավորող, պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող եվ վարկաբեկող, ինչպես նաեվ նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկությունները համացանցի կայքերում հրապարակելու սպառնալիքով, շորթման եղանակով գույք հափշտակելու դիտավորությամբ նրանից 50.000 ՀՀ դրամ է պահանջել: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 182 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արթիկի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր