44909 դիտում
10:09 06-09-2019
Ոստիկանների, քննիչների և ԱԱԾ ծառայողների կողմից Երևանում 28-ամյա աղջկան սպանած և տաք հետքերով հայտնաբերված Վրաստանի 35-ամյա քաղաքացին կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, Հայաստանի քննչակայն կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանը միջնորդություն է ներկայացրլ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Մկրտիչ Սարկիսյանի նկատմամբ, ով կասկածվում է սեպտեմբերի 2-ին Երևանում 28-ամյա Ն. Հովհաննիսյանին սպանելու մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Աննա Մաթևոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Մ. Սարկիսյանը դատարանից տեղափոխվել է բանտ։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/03/1134125/?fbclid=IwAR3EHnf2CgRMwCAF3VKCHABBzQmw4wCeiuc_4ihI0T52gzHefLUb9jCBmqs]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության (վարչության պետ Գարիկ Ղուկասյանի), նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ), համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության համապատասխան վարչության իրենց գործընկերների հետ, իրացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական գործողություններ, այնուհետև աշխատանքներին միացել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության (վարչության պետ Ջոն Ֆարխոյանի գլխավորությամբ) և նույն վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ (բաժնի պետ Արա Պողոսյանի գլխավորությամբ) տաք հետքերով բացահայտել ու հայտնաբերել էին երեկ սեպտեմբերի 2-ին Երևանում 28-ամյա Ն. Հովհաննիսյանին սպանած քաղաքացուն։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին էր բերման ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Մկրտիչ Սարկիսյանը, ով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանի որոշմամբ ձերբակալվել էր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Սարկիսյանը հայտնաբերվել էր գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին պատկանող, Վանաձորում գործող «Արգիշտի» հյուրանոցային համալիրում։ Նրա մոտ հայտնաբերվել էր սպանվածին պատկանող բջջային հեռախոսը և բանկային քարտերը։
[b]Սպանության կասկածանքով ձերբակալված Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Մկրտիչ Սարկիսյանն է
[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/014106000156775027060632.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+