211652_close_icon
views-count95834 դիտում article-date 19:58 21-08-2019

Լոռու մարզպետարանի աշխատակցին առանձնակի դաժանությամբ սպանած, դին և տունն այրած 20-ամյա կասկածյալը դատարանից տեղափոխվեց Վանաձորի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի պետի տեղակալ Սերգեյ Սերոբյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչ, 20-ամյա Արեն Մ.-ի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Ս. Բաղդասարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վեադառնալով, բավարարել է քննչական բաժնի պետի տեղակալ Ս. Սերոբյանի միջնորդությունը և Արեն Մ.-ն, ով կասկածվում է Լոռու մարզպետարանի 42–ամյա աշխատակցին առաձնակի դաժանությամբ սպանելու և տունը այրելու մեջ, դատարանից ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվեց Վանաձոր քրեակատարողական հիմնարկ: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/18/1132853/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, օգոստոսի 18-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները (վարչության պետ՝ ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ) Հայաստանի քննչական կոմիտեի Լուռու մարզային քննչական վարչության (վարչության պետ՝ Արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ), նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի և ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները՝ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, տաք հետքերով պարզել էին օգոստոսի 17-ին Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության մանրամասները: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված սպանությունը կատարելու կասկածանքով քննիչի որոշմամբ ձերբակալվել էր Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչ՝ 20-ամյա Արեն Մ.-ն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա հայտնաբերվել էին դանակի բազմաթիվ հարվածների հետքեր: Ըստ տեղեկությունների, Արեն Մ.-ն սպանությունը կատարելուց հետո հետքերը վերացնելու նպատակով տունը այրել էր, ու արդեն դեպքի վայր ժամանած հրշեջները տան կրակը մարելուց հետո ներսում հայտնաբերել էին կիսամոխրացած դին: [b]Կալանավորված Արեն Մ.-ն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0373783001566403198357245.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր