211652_close_icon
views-count1825 դիտում article-date 16:12 17-06-2021

Արման Թաթոյանը վարչապետի պաշտոնակատարին ուղղված նամակով բարձրացրել է Եվրոպական դատարան հրատապ գանգատ ներկայացնելու հարցը` կապված ՀՀ գյուղերի հարևանությունից Ադրբեջանի ԶՈՒ-երի հեռացնելու հետ

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ուղղված գրավոր նամակով եմ բարձրացրել Եվրոպական դատարան միջպետական հրատապ գանգատ ներկայացնելու հարցը` կապված Ադրբեջանի զինված ուժերին  ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ  հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Նամակում նշել եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը Կառավարությանը կդրամադրի հավաքագրված ապացույցները, որոնք հաստատում են Եվրոպական կոնվենցիայի խախտումները և հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը:

Մասնավորապես, արդեն նախորդ մի քանի հայտարարությամբ նշել եմ, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետևյալ իրավունքները.

1) կյանքի իրավունք, Կոնվենցիայի 2-րդ հոդված,

2) ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Կոնվենցիայի 5-րդ հոդված,

3) մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Կոնվենցիայի 8-րդ հոդված,

4) սեփականության իրավունք, 1-ին արձանագրության 1-ին հոդված,

5) տեղաշարժի ազատություն, 4-րդ արձանագրգության 2-րդ հոդված և այլն:

Նույնը վերաբերում է նաև ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի»,- գրել է նա: 

Նմանատիպ նյութեր