1096 դիտում
09:48 18-06-2021
Թուրքիան ցույց է տալիս, որ տարածաշրջանում սկսում է իր ծավալապաշտական քաղաքականության նոր էջը. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունք» թերթը գրում է. «Շուշիի պայմանագիր» կոչված փաստաթղթում երեք ուղերձ եմ տեսնում»,-«Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով Շուշիում Ալիևի և էրդողանի միջև կնքված պայմանագրին, ասաց թուրքագետ, ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը՝ բացելով փակագծերը.
-Առաջին՝ դա ուղերձ էր ուղղված հայ ժողովրդին, և դրանով ցույց են տալիս, թե տեսեք, մենք հաղթել ենք և շարունակելու ենք ձեզ վրա մեր ագրեսիան, ճնշումները:
Երկրորդ ուղերձը ուղղված է տարածաշրջանին, թուրք-ադրբեջանական տանդեմը, որպես աշխարհաքաղաքական միավոր, ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում սկսվում է նոր փուլ, դա Թուրքիայի գերիշխանության փուլն է: Պատահական չէ, որ հայտարարություն արվեց, որ պետք է նորից գրեն, շարադրեն Հարավային Կովկասի պատմությունը: Ուժի միջոցով Թուրքիան ցույց է տալիս, որ տարածաշրջանում սկսում է իր ծավալապաշտական քաղաքականության նոր էջը: Բայց չմոռանանք, որ Թուրքիայի ազդեցության ուժեղացումը հնարավոր է Ռուսաստանի ազդեցության թուլացման հաշվին:
Վերջապես, այդ հռչակագիրը, ես կարծում եմ, որ իր մեջ ունի նաև պանթուրքիստական ուղերձ: Թուրքիան աշխարհին ցույց է տալիս, որ տեսեք, մենք համագործակցելով Ադրբեջանի հետ կարողացանք այսպիսի կարևոր հաղթանակ տանել: Իսկ Շուշին, հայտարարում են, որ թուրքական մշակույթի կենտրոններից պետք է լինի:
Ալիևը ասաց, որ փաստաթղթում կան կետեր, որոնք ընդհանրական են Կարսի պայմանագրի հետ: Ի՞նչ կետեր կարող են դրանք լինել:
Ես այդ հարցին կպատասխանեմ, երբ ամբողջապես ուսումնասիրեմ պայմանագիրը: Այս պահին դեռ ուսումնասիրում եմ:
Պարո՛ն Սաֆրաստյան, մեկ հարց ևս՝ հայ ռազմագերիների մասին: Ի՞նչ եք կարծում, ռազմագերիների վերադարձին միջամտելով, ԱՄՆ-ն փորձո՞ւմ է այս հարցում, և ընդհանրապես՝ տարածաշրջանում իր դերակատարումն ավելացնել: Թուրքիան ինչպե՞ս է վերաբերվում դրան:
Բայդենը փորձում է ակտիվանալ Հարավային Կովկասում, այդ թվում՝ Արցախի հարցում՝ ի տարբերություն Թրամփի: Պատահական չէ, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս Մինսկի խմբի համանախագահողների միջնորդական դերի ակտիվացման կողմից:
Կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ն ակտիվանում է մեր տարածաշրջանում, Թուրքիան դրանից օգտվում է ու իր առաջարկությունն է անում ԱՄՆ-ին, որ ինքը գտնվում է ամերիկյան քաղաքականության շրջանակներում՝ որպես օժանդակ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
1258 դիտում
10:19 15-06-2023
Ալիևի ծավալապաշտական գործիքը. Ադրբեջանը ոչ մի երկրի հետ սահմանազատում չի արել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1018 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1291 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2578 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ