211652_close_icon
views-count1184 դիտում article-date 19:52 18-06-2021

Եթե նորմալ ընտրություններ լինեն, մենք կհայտնվենք խորհրդարանում. Լեւոն Տեր-Պետրոսյան

Մենք հիանալի քարոզչություն անցկացրինք եւ հնարավորություն ստացանք մեր խոսքը հասցնել ընտրողներին:

Այս մասին հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Եթե նորմալ ընտրություններ լինեն, մենք լավ տոկոսներ կհավաքենք եւ կհայտնվենք խորհրդարանում:

Նման պարագայում մենք կլինենք այն զսպող ուժը, որը թույլ չի տա կրկնել Փաշինյանի թիմի թույլ տված սխալները:

Խորհրդարանում մենք արբիտրի դեր կխաղանք, եւ ոչ մի դեպքում դահիճի», - նշել է նա:

Նմանատիպ նյութեր