2002 դիտում
17:03 19-06-2021
Ռուսաստանը 3.2 մլն դոլարով կֆինանսավորի Հայաստանի տուժած շրջանների աջակցությանն ուղղված ՄԱԶԾ նախագիծը
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը 3.2 մլն դոլար կտրամադրի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նախագծի համար, որի նպատակն է օգնել Հայաստանի Հանրապետության առավել տուժած շրջաններին՝ հետկոնֆլիկտային վերականգնման հարցում:
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Ռուսաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից:
«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է կայացրել ֆինանսավորել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նախագիծը, որը կօգնի Հայաստանի Հանրապետության առավել տուժած շրջաններին՝ հետկոնֆլիկտային վերականգնման հարցում: Այդ նպատակով բյուջեից հատկացվել է 3.2 մլն ԱՄՆ դոլար»,- ասված է դեսպանության հայտարարությունում:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն արդեն պաշտոնապես տեղեկացրել է հայկական կողմին այս որոշման մասին:
Դեսպանությունից նշել են նաև, որ Ռուսաստանը համակարգված կերպով ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի համապարփակ զարգացմանն ուղղված՝ ՄԱԿ-ի կառույցների նախաձեռնություններին: Առողջապահության, կրթության, սոցիալ-տնտեսական զարգացման (այդ թվում՝ գյուղական և սահմանամերձ բնակավայրերին), հայկական արդյունաբերության մրցունակության բարձրացման, շրջակա միջավայրի պահպանության, աղետների կառավարման, էներգախնայողության ոլորտներում ծրագրերի իրականացման գործում նման աջակցության ընդհանուր ծավալը 2010 թվականից սկսած արդեն կազմել է շուրջ 70 մլն ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր
1353 դիտում
16:49 24-03-2016
Սիրիահայ ընտանիքների աջակցությանն ուղղված հերթական նախաձեռնությունը կյանքի կոչվեց
1862 դիտում
13:46 26-06-2021
Կանադայի ԱԳ նախարարը հայտարարել է Հայաստանում ժողովրդավարության աջակցությանն ուղղված նոր առաքելության մասին
Այս բաժնից
775 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
805 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»