1353 դիտում
16:49 24-03-2016
Սիրիահայ ընտանիքների աջակցությանն ուղղված հերթական նախաձեռնությունը կյանքի կոչվեց
Մայրաքաղաքում սոցիալապես անապահով և սիրիահայ ընտանիքների համար իրագործվող ծրագրերի համատեքստում հերթական նախաձեռնությունն է կյանքի կոչվել:
Էրեբունի վարչական շրջանում բնակվող 44 առավել կարիքավոր սիրիահայ ընտանիքներ ընդգրկված են սոցիալական աջակցության «Դու միայնակ չես» ծրագրում, որն իրականացվում է «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպության և մի շարք հովանավորների աջակցությամբ: Բարեգործական միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մ. Իսսամ Նայալը, Երևանում ՌԳԿԿ տնօրեն Մարկ Կալինինը:
Սիրիահայ ընտանիքներին տրամադրվել է հումանիտար օգնություն` սննդի, հագուստի և տեխնիկայի տեսքով:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
7431 դիտում
18:02 04-09-2017
Ամիսներ առաջ քանաքեռցիներին տրված խոստումը կյանքի կոչվեց
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
490 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
463 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին