15816 դիտում
11:40 20-06-2021
Սյունիքի մարզում Nissan X-Trail-ով վթարի ենթարկված արցախցի 5 վիրավորներից 44-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 19-ին, հիվանդանոցում մահացել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 44-ամյա Սամվել Մանգասարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 18-ին՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով:
Ավտովթարի հետևանքով Ս. Մանգասարյանն ու նրա 4 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ:
Գ. Շամշյանի ռեղեկություններով՝ փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով և հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 18-ին էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվել, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. Արցախից Երևան եկող ավտոբուսներից մեկը վթարի է ենթարկվել:
Խոշոր ավտովթար տեղի էր ունեցել, սակայն ոչ թե ավտոբուս է եղել, այլ՝ մեկ այլ տրանսպորտային միջոց: Ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 44-ամյա Սամվել Մանգասարյանը, իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 192.5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 200 մետր գլորվել ձորը:
Վթարի հետևանքով ուղևորներ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ, 41-ամյա Իննա Մանգասարյանը, 15-ամյա Դիանա Մանգասարյանը, 10-ամյա Պավլիկ Մանգասարյանը, 36-ամյա Օգսաննա Գաբրիելյանը տեղափոխվել էին Սիսիանի բժշկական կենտրոն, իսկ վարորդ Ս. Մանգասարյանը՝ Սիսիան քաղաքի Աղիտուի զինվորական հոսպիտալ:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1951 դիտում
19:35 31-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (02.02.2025 թ․)