27232 դիտում
15:54 20-06-2021
Ավտովթար Երևանում/ 51-ամյա վարորդը Opel-ով բախվել է եղևնուն, այնուհետև ատամնաբուժարանի պատուհանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 51-ամյա Նաիրա Ա.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Միկոյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 17/1 հասցեում գործող ատամնաբուժարանի պատուհանին, մինչ այդ բախվելով բազալտե եզրաքարին ու եղևնուն:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչներ Հարություն Գասպարյանն ու Վաչագան Սարգսյանը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթախահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխավնել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վարորդը տեղում ենթրակվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
Նյութական վնաս է պատճառվել ատամնաբուժարանին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1879 դիտում
19:35 31-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (02.02.2025 թ․)