211652_close_icon
views-count2575 դիտում article-date 22:41 20-06-2021

Եվրո-2020. Իտալիան և Ուելսը դուրս եկան քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության A խմբի վերջին տուրում միմյանց դեմ մրցեցին Իտալիա-Ուելս և Շվեյցարիա Թուրքիա զույգերը:
Իտալիայի հավաքականը Հռոմի Օլիմպիական մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց Ուելսին: Իտալացիների միակ գնդակը 39-րդ րոպեին խփեց Պեսինան:
Խմբի մյուս խաղում Շվեյցարիան վստահ հաղթանակ տարավ Թուրքիայի նկատմամբ՝ 3:1:  Շվեյցարացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջերդան Շաքիրին:
Այսպիսով, A խմբում առաջին տեղը զբաղեցրեց Իտալիան, որը հաղթեց բոլոր երեք խաղերում՝ բաց չթողնելով ոչ մի գնդակ:
4-ական միավոր հավաքեցին Ուելսը և Շվեյցարիան: Սակայն խփած և բաց թողած գնդակների շնորհիվ Ուելսը երկրորդն է, իսկ Շվեյցարիան երրորդը: Թուրքիան այդպես էլ գեթ մեկ միավոր չվաստակեց և զբաղեցրեց վերջին՝ չորրորդ տեղը:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր