211652_close_icon
views-count2448 դիտում article-date 17:30 22-06-2021

ՊԵԿ-ը բացահայտել է համացանցի միջոցով առևտրի անօրինական գործունեության դեպք. օգտատերը փորձել է զբաղվել ծխախոտի ապօրինի վաճառքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության դիտակետում է հայտնվել համացանցի միջոցով անօրինական առևտրի հերթական փորձը: 

Մասնավորապես, List.am կայքում «Suren» օգտատիրոջ դրսևորած վարքագիծը կասկած է հարուցել վարչության ոլորտային թիվ 3 բաժնի աշխատակիցների մոտ:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում այդ օգտատիրոջ նկատմամբ ձեռնարկվել են «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի շրջանակում գնվել է 98 հազար ՀՀ դրամ ընդհանուր արժեքով տարբեր տեսակի արտասահմանյան արտադրության ծխախոտ: 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Suren» օգտատերը, հանդիսանում է քաղաքացի Ս.Գ.-ն: Վերջինս առանց օրենքով սահմանված պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման, զբաղվել է պարտադիր դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների, այս դեպքում՝ ծխախոտի իրացմամբ:

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ առանց պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման ձեռնարկատիրական գործունեության իրականացնելուց, այդ թվում նշված նպատակով պարտադիր դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնելուց: Կոմիտեն վստահեցնում է, որ նման դեպքերը նույնպես հետևողական ջանքերի արդյունքում օպերատիվ բացահայտվում են և տրվում համապատասխան քրեա-իրավական գնահատականներ: 

Նմանատիպ իրավախախտումն առաջացնում է պատասխանատվություն ՀՀ Հարկային օրենսգրքի 407-րդ և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով։

Մասնավորապես, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1708 հոդվածի 2-րդ մասի համաձայն ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ օտարելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված գներով կազմում է հիսուն հազարից երկու հարյուր հազար դրամ` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Ընդ որում, նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն նշված խախտումները պատասխանատու անձանց կողմից կատարվելու դեպքում` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով:

Մանրամասները՝ տեսանյութում.

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր