2130 դիտում
22:27 22-06-2021
Պանթեոնի ամենաավագը և ամենակրտսերը. Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ ցերեկույթ-ցուցադրություն՝ նվիրված Պետրոս Դուրյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:
Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլորտներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:Խոսենք հայ գրականության մասին: Հայ գրականությունն ունի դարերի պատմություն,որը ըստ գրականագետների ու պատմաբանների բաժանվում է մի քանի ժամանակաշրջանի: Խոսենք սիրված հայ դրամատուրգ ու բանաստեղծներից Պետրոս Դուրյանի մասին:Եվ ահա այս տարի մեր երկրի մշակույթի համար հոբելյանական է: Ազգովի նշում ենք նրա ծննդյան 170-րդ տարելիցը:Մեծանուն բանաստեղծը ծնվել է 1851 թվականին Կոստանդինոպոլսի Սկյուտար թաղամասում:Հեղինակ է մի շարք ստեղծագործություններից,որոնցից մեզ է հասել 39 անուն աշխատություն:Հասկանալի պատճառներով մեծ ու բազմամարդ միջոցառումներ նախատեսված չեն լինելու: Խոսենք մի շատ հետաքրքիր ու շատ հետաքրքիր միջոցառման մասին, որը տեղի ունեցավ սույն թվականի հունիսի 22-ին հայ արվեստասեր ու գրքասեր հասարակության սիրված օջախներից մեկում՝ Հայաստանի Ազգային գրադարանում:
Սա կազմակերպել էին սիրված գրքօջախի Սպասարկման բաժնի գիտական և մամուլի ընթերցասրահի ի դեմս վարիչ Արևիկ Զախարյանի կողմից:Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ գրականագետներ, արվեստագետներ ու ընթերցասեր հասարակություն՝ մասնակցելու այս հայրենանվեր միջոցառմանը: Ցուցադրությանը ներկայացված էին մեծանուն բանաստեղծին նվիրված թերթային ու ամսագրային հոդվածներ, նրա մասին գրքեր, Դուրյանի աշխատություններից,ձեռագրերից և այլն: Ցուցահանդեսը ներկայացրեց և բացման խոսք ասաց Արևիկ Զախարյանը։ Դասախոսություն-ելույթով հանդես եկավ սիրված մտավորական Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը՝բանաստեղծին ներկայացնելով և որպես դրամատուրգ, և որպես քնարերգու։
Դուրյանի կյանքի և ստեղծագործությունների մասին խոսելով նա նշեց, որ Գրականության ու Արվեստի Թանգարանում պահվում են Դուրյանի ձեռագրերը, իր ձեռքով նկարազարդած տետրակները, որոնք հեղինակը երազել է ժողովածուների տեսքով տպագրված տեսնել։ Թանգարանում Դուրյանի ձեռագրերը ներկայացված են մշտական ցուցադրության։ Սիրված մտավորականը պատմեց, թե ինչպես է Գրականության և արվեստի թանգարանում 40 տարուց ավել պահվող Պետրոս Դուրյանի մասունքն ամփոփել Երևանի Կոմիտասի անվան պանթեոնի հուշապատի մեջ... Իր ելույթի ընթացքում նա ներկայացրեց նաև թանգարանից բերված Պետրոս Դուրյանի ձեռագրերն,որոնք ներկայացված էին առանձին տետրերում։Ամփոփելով իր ելույթը նա հույս հայտնեց,որ գրադարանում ու գրականության և արվեստի թանգարանում նմանատիպ հանդիպումները այսուհետ կլինեն շարունակելի՝ընթերցասեր ու արվեստասեր հասարակությանը ներկայացնելու հայ գրականության բոլոր նվիրյալների հետ:Միջոցառումը տեղի ունեցավ հարց ու պատասխանի և քննարկման առողջ մթնոլորտում: Նշենք,որ ցուցադրությունը բաց կլինի մեկ շաբաթ։
Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Հայաստանի Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
601 դիտում
13:48 19-11-2024
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստան» խմբակցությունը Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
655 դիտում
13:32 19-11-2024
Նախագահը ստորագրել է Վահե Ղազարյանին և Գնել Սանոսյանին պաշտոնից ազատելու հրամանագրերը
817 դիտում
12:47 19-11-2024
Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից