211652_close_icon
views-count1737 դիտում article-date 14:10 23-06-2021

Ծննդյան օրվա առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք, Նորին սրբություն Կիրիլը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Վաստակելով ժողովրդի վստահությունը և զբաղեցնելով պետական բարձր պաշտոն՝ Դուք պատասխանատվությամբ եք կատարում Ձեզ վստահված պարտականությունները և զգալի ներդրում ունենում հասարակության համախմբման գործում՝ հանուն երկրի արժանապատիվ ապագայի:

Գնահատելի է, որ Դուք զգալի ջանքեր եք գործադրում, որպեսզի Ձեր հայրենակիցները չմոռանան իրենց հոգևոր արմատները, հարգանքով վերաբերվեն ազգային պատմությանն ու մշակույթին, հոգատարությամբ պահպանեն նախնիների ժառանգությունը:

Մաղթում եմ Ձեզ հոգևոր և մարմնական ուժ, Աստծո առատաձեռն օգնությունը և հաջողություններ Ձեր աշխատանքում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն»:

Նմանատիպ նյութեր