211652_close_icon
views-count1762 դիտում article-date 18:37 23-06-2021

Երևանում կանցկացվի Բրազիլական Ջիու-Ջիթցուի հուշամրցաշար՝ նվիրված Գարիկ Արևիկյանին

Հայաստանի Ջիու-Ջիցուի և գրեփլինիգի ազգային ֆեդերացիան սույն թվականի հունիսի 26 -ին և 27 -ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում /Վարդանանց 69/ կանցկացնի  բրազիլական ջիու- ջիցուի հուշամրցաշար՝  նվիրված Գարիկ Արևիկյանի հիշատակին։

Գարիկ Արևիկյանը բազմիցս ներկայացրել է Հայաստանը հանրապետությունը միջազգային հեղինակավոր մրցաշարերին, բարձր պահելով հայրենիքի պատիվը , զոհվել է հերոսի մահով 44 օրյա պատերազմի ընթացքում հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելիս։

Հուշամրցաշարին մասնակցելու են Հայաստանի բրազիլական ջիու-ջիցուի, գրեփլինիգի, խառը մենամարտերի /MMA/  ուժեղագույն մարզիկները ։ Հուշամրցաշարը անցկացվելու է գի/կիմոնոյով/ և նո գի /առանց կիմոնո/ ձևաչափով։

Սկիզբը հունիսի 26-ին ժամը 11։00
Բացման պաշտոնական արարողությունը 13։00
Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր միջոցառմանը։
 

Հայաստանի Ջիու-Ջիցուի և գրեփլինիգի ազգային ֆեդերացիա

Նմանատիպ նյութեր