211652_close_icon
views-count3121 դիտում article-date 22:37 24-06-2021

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը

Հունիսի 24-ին հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը այլ հարցերի թվում քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը, գրու է Tert.am-ը:

«Շարունակվել է կարծիքների փոխանակումը Լեռնային Ղարաբաղի շուջ տիրող իրավիճակի վերաբերյալ: Դրական գնահատական է տրվել հրադադարի պահպանման վերահսկման հարցով ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքին: Թուրքիայի նախագահն աջակցություն է հայտնել Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների լիամասշտաբ իրականացմանն ուղղված ռուսական ջանքերին: Հաստատվել է պատրաստակամությունը շարունակելու համակարգումն, այդ թվում՝ ելնելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման և տնտեսական զարգացման շահերից»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Էրդողանն ու Պուտինը քննարկել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումների, Թուրքիայի հետ ավիահաղորդակցության վերականգնման և Պուտին-Բայդեն հանդիպմանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր