211652_close_icon
views-count28419 դիտում article-date 23:28 25-06-2021

Շիրակի մարզից ունենք մոտ 60 ռազմագերի, բայց չգիտես ինչու գերիների վերադարձի համար նստացույց անում են 3-4 ծնող

Շիրակի մարզից ունենք մոտ 60 ռազմագերի, բայց չգիտես ինչու գերիների վերադարձի համար նստացույց անում են 3-4 ծնող:

Պայմանական` այդ 60 հոգին իրենց հարսանիքներին կկանչեին մոտ 200 մարդ` 60x200=12.000: Ինչ ա ստացվում, եթե այդ տղերքի «հարսանյանց հանդեսի» հյուրերը հավաքվեն ու պահանջ ներկայացնեն օր ու գիշեր, շաբաթ առ ամիս և մեկ մարդու նման մնան իրենց պահանջի տերը, ապա կառավարության դիմաց կհավաքվի մոտավորապես 15.000 մարդ:

Ե՞րբ, որտե՞ղ, ինչ-որ մեկդ տեսել է՞ այդ քանակի բողոքի ակցիա գերիների վերադարձի պահանջով` ես, որ չեմ տեսել, բայց ես տեսել եմ այդ նույն Շիրակի մարզում կապիտուլյանտի հավաքած ձայների քանակը` 60.000-ից ավելին էր:

Տղերք, իրենց մոտ ամեն բան լավ է, ձեր մարզում, կներեք տղերք, բայց առանց ձեզ էլ «ապագա են տեսնում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր